Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի N 25-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել Մեծամոր համայնքում 2024 թվականի մարտի 27-ին կայացած համայնքի սեփականություն հանդիսացող 1,0687 հա ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի վերաբերյալ արձանագրությունները:
2. «Մաքուր ավազ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրել Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի Եղեգնուտի խճուղի 4/1 հասցեում գտնվող 1,0687 հա հողամաս (ծածկագիր 04-027-0120-0214)՝ առանց կառուցապատման իրավունքի։
3.Տրամադրված հողամասի նկատմամբ կնքել հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանել 120 000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ՝ 10 (տաս) տարի ժամկետով :
4. «Մաքուր ավազ» ՍՊԸ-ի կողմից վճարված 6000 (վեց հազար) ՀՀ դրամ նախավճարը հաշվարկել նրա հետ կնքվող պայմամանագրով պարտավորությունների կատարման հաշվում :
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: