Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Լեռնիկ Արտաշեսի Ստեփանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Լեռնիկ Արտաշեսի Ստեփանյանին / ծնված 03․01․1955թ․/ սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի հասցեում գտնվող 0,00259 հա / կադաստրային ծածկագիր 04-003-0050-0226 / բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լեռնիկ Արտաշեսի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։