Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը ավելացնել 19545․0 հազար ՀՀ դրամով և այն ուղղել ֆոնդային բյուջե։
2) Եկամտային մասով․
ա) Այլ եկամուտներ տողն ավելացնել 644․8 հազար ՀՀ դրամով (տող 1393)։
3) Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից պակասեցնել 19545․0 հազար ՀՀ դրամ։
2) 04-2-4 (Ոռոգում) նախահաշվի
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 11500․0 հազար ՀՀ դրամ։
3) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 1200․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 2185․0 հազար ՀՀ դրամ:
4) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1250․0․0 հազար ՀՀ դրամ։
5) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։
6) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 920․0․0 հազար ՀՀ դրամ։
7) 09-01-01 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 490․0 հազար ՀՀ դրամ:
8) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 644․8 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |