Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Լեռնիկ Եղիշի Սաղաթելյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 27-ի N 2160)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Լեռնիկ Եղիշի Սաղաթելյանին Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում՝ 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեում /կադ․ ծածկագիր 04-073-0116-0017/ տալ նկուղով մեկ հարկանի օժանդակ շինության և մեկ հարկանի առևտրի սրահի շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Լեռնիկ Եղիշի Սաղաթելյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 15.000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար նախատեսված վճարը կատարելու պահից: