Ս/թ. փետրվարի 21-ին, ժամը 16:00 ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում, տեղի ունեցավ ՀՀ Պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի/ Մարգարա, Ջանֆիդա, Փշատավան/ գազաֆիկացման աշխատանքների: Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգման: Մեծամոր համայնքի ք․ Մեծամոր և Արտաշար բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման: Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի /Նոր Արմավիր, Այգեշատ, Եղեգնուտ, Գետաշեն, Վարդանաշեն, Շենավան, Ակնալիճ/ գազատար խողովակների կառուցման աշխատանքների: Մեծամոր համայնքի Մրգաշատ և Նալբանդյան բնակավայրերում երաժշտական դպրոցի վերանորոգման, ջեռուցման: Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի / ք․ Մեծամոր, Զարթոնք, Տարոնիկ, Տանձուտ/ մանկապարտեզների հիմնանորոգման, հարակից տարածքի բարեկարգման: Մեծամոր համայնքի Մեծամոր համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ: Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի / ք․ Մեծամոր, Նոր Կեսարիա և Արազափ/ մշակույթի տան վերանորոգման և ջեռուցման աշխատանքների շրջանակներում նախատեսվող հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ։
Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը՝ ներկայացնելով ծրագրերի ուղղությամբ տարված աշխատանքների և ծրագրերի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություններ:
Համայնքի ղեկավարը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանություն և դրական կարծիք ծրագրերի կատարման վերաբերյալ։