ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ)
2019 թվականի ապրիլի 18-ին ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապատարանում տեղի ունեցավ ՀՀ Պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի միջհամայնքային ճանապարհների մասնակի և կապիտալ ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում:
Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ:
Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Ռոբերտ Գրիգորյանը՝ ներկայացնելով ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների և ծրագրի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություններ:
Համայնքի միջհամայնքային փողոցների մասնակի և կապիտալ ասֆալտապատման աշխատանքները որպես ծրագիր ընդգրկված են համայնքի հնգամյա զարգացման ծրագրում և տարեկան աշխատանքային պլանում: Համայնքի բյուջեի միջոցներով ըստ առաջնահերթության և անհրաժեշտության պարբերաբար իրականացվել են համայնքի միջհամայնքային փողոցնեի մասնակի վերանորոգման աշխատանքներ :
Կարևորելով համայնքի միջհամայնքային փողոցների շահագործումն ու պահպանումը՝ սուբվենցիայի ծրագրի համար նույնպես ըստ առաջնահերթության ընտրվել է համայնքի փողոցների կապիտալ և մասնակի վերանորգման աշխատանքները, քանի որ դրանով է պայմանավորված մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը` այդ թվում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, բնակչության սոցիալական պայմանների բարելավումը, բարենպաստ միջավայրի ստեղծումը, դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների ապահով և անվտանգ տեղաշարժը, ինչպես նաև համայնքի արտաքին տեսքը:
Համայնքի ղեկավարը Ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանություն և դրական կարծիք ծրագրի կատարման վերաբերյալ :
Քննարկումների պատասխանատու և վարող,
Մեծամոր համայնքի ղեկավար՝ Ռ. Գրիգորյան
քննարկումներն արձանագրեց,
աշխատակազմի քարտուղար ՝ Ն. Թադևոսյան