Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեծամորի համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը՝ բաց կառավարման սկզբունքների շրջանակներում։ Այս գործընթացի նպատակն է ապահովել համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարման որոշումների կայացմանը։
Ներկայումս մեկնարկել է առաջարկների ընդունման փուլը։ Բնակիչներն այժմ կարող են ներկայացնել իրենց գաղափարները և նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել համայնքի կյանքը։ Ամենակարևոր և օգտակար նախագծերը կքննարկվեն և լավագույններն ի վերջո կներառվեն համայնքի բյուջեում՝ իրականացման համար։