Ջանֆիդա բնակավայրում գազամատարակարման նոր ցանցի կառուցումը այս տարվա առաջնահերթությունների ցանկում է: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականի սկզբից աշխատանքները մեկնարկել են և շուտով Ջանֆիդայի բնակիչները կվայելեն կապույտ վառելիքը:
Գազամատակարարումը կհասնի բնակավայրի 1-ին, 9-րդ, 22-րդ, 6-րդ, 7-րդ, 16-րդ, 14-րդ, 13-րդ, 4-րդ, դարպասներ տանող ճանապարհի և հին հիվանդանոցի փողոցների բնակիչներին։
Ծրագրի իրականացման համայնքի մասնաբաժինը՝ 35% է: